Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/239

Այս էջը սրբագրված է

Կը դողդըղա ծերունին ծնոտը սեղմած
Եվ կը կախե կուրծքեն վար գլուխն ըսպիտակ։
— «Հա՜յր, հոգնա՞ծ ես, զարնըվեցա՞ր.․․ ով Աստված,
265 Կարծես թալթլում մը կը հևա լանջքիդ տակ»։

Եվ հորը վրա ըՍտեփն հուղված կը հակի՝
Ձեռքը մարմնույն խարխափելով, գիշեր է,
— Շող մը, կաթի՜լ մը շող պետք է լուսնակի —
Ծընոտն ինչո՞ւ սեղմած է ան, կը բըռնե,

270 Կը շոշափե, խոնավություն, պատանին
Խոլ կը գոշե, «Արյուն, արյու՜ն»։ Այս ձայնեն
Լըռիկ դաշտերը վերըստին կաղմըկին.
Գետը կուլա, ճամբորդներն հոն կը վազեն։

— «Ես կը մեռնիմ, կըսե Տոնել, քաջ և վեհ,
275 Իմ մայրս արի զիս ծընած է լերան վրա,
Հոս լերան վրա բացեք շիրիմըս նըժդեհ,
Տըվեք զենքերս, պատանքըս զե՛նք թող ըլլա»։

Կը մեռնի հո՜ն, փըռված գըրկին մեջ զավկին։
Երբ, ճեղքած մութն, հոգին կերթա աշխարհեն՝
280 Գայլը կոռնա, շոճերը հաղթ կը հակին,
Կը պատռի ամպն և իրերն ալ կը հեծեն։

Կ՝ողբա ըՍտեփ լըռության մեջ, մըթության,
Ինկած՝ այն մեծ դիակին վրա լուսատարր։
Որդիական արցունքն, արյունն հայրական
285 Իրար խառնված հոն կը մընան անմխիթար։


է


Փոս մըսկըսան բանալ պատին քովն ի վեր,
Դաշույնն էր՝ թի և տաք հրացանը՝ բըրոց,
Կընդդիմանար հողը՝ իբրև թե վախեր
Եիկիտ Տոնել մամփոփելու իր մութ ծոց։