Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/240

Այս էջը սրբագրված է

290 Զետեղեցին: Հողեն մազերը սևցան.
Կընճիռներուն մեջ ցուրտ փոշին դողդըղաց,
Եվ կուրծքին վրա խաշ մը եղան սըրբազան
Դաշույնը՝ մերկ, և իր հրացանը՝ լեցված.․․

Տարի՜ անցավ...

          295 Առտու կանուխ ո՞վ է ան՝
Որ կը շըրջի գերեզմանի մը չորս դին,
Ուր խոտն է զարդ, և պատ մը լոկ՝ մահարձան.
Ճամբո՞րդ մ՛է ան թե ուրվական շիրմային։

Ո՛չ։ Ան մարտիկ մ՛է եկած մոտ լեռներեն՝
300 Կըռվեն առաջ օրհնել տալու իր զենքեր.
Զի Տոնելի շիրիմն եղած է արդեն
Ուխտատեղի՝ ուր կայցելեն դյուցազներ։