Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/244

Այս էջը սրբագրված է

Փըթիթներ՝ պես մարգարտի,
Հորինեն վրա քո բաժկին
15 Շըքեղ լույս մը որ ժըպտի
Կարծես դեպի լուրթ երկին։

Երբ գիշերվան մեջ խառն ես
Ժըպիտ ժըպտի, բույրի բույր՝
Իր նըշույլներն լուսնակն հեզ
20 Ծոցըդ կհեղու թույր ի թույր։