Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/245

Այս էջը սրբագրված է

ԵՐԳ Բ

2. ՇՈԻՇԱՆ

Ողջո՜ւյն ընդ քեզ, ո՛վ շուշան,
Սիրո, գեղո սուրբ ծաղիկ,
Ողջույն քեզ տան մայր-բնության,
Նոր արթընցած հրաշալիք։

5 Բուրաստանիս ծաղկանց մեջ
Ի՜նչ սիրուն ես, ի՜նչ շըքեղ
Երբ զերդ դըշխո վեհ ու պերճ
Կը պանծաս, վրադ ես շատ հեղ։

Կը մըտածեմ հրապուրված՝
10 Թե դեպ յերկին, ո՜հ, ինչո՞ւ
Չըղձաս ելլել փառապանծ
Գահույքն էին պըճնելու։

Ըսպիտակ ես իբրև ձյուն,
Հրեշտակներու ջինջ պատկեր․
15 Արատած չէ բիծ մ՝իսկ խուն
Բեհեզազգյաց քու թերթեր։

Նորա[1] սիրտն ալ է մաքուր,
Գիրգ ու վըսեմ քեզի պես.

  1. Նորին Արհիապատվության