Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/247

Այս էջը սրբագրված է

ԵՐԳ Գ

3. ՎԱՐԴ

Ո՛վ թագուհիդ ծաղկանց համայի,
Օ՛ն արթընցիր, տե՛ս, վարդասփյուռ
Այգը փըթթի զերդ բուրաստան,
Տեղա երկրիս խինդ, Ժրպիտ բյուր։

5 Զեփյուռն, ահա, գա անարգել
Տուր թևոց մեջ քեզ գըգվելու,
Քեզ սիրհարված իրեն գելգելն
Ահա ձոնե սոխակն աղու։

Այսպես հագած վառ ծիրանի,
10 Կամ գոհարով պըճնազարդված,
Ծաղկեփընջիս, ով գեղանի,
Իշխող դըշխույն ես վեհապանծ։

Եկո՛ւ ինծի. դու քաջ Հովվին[1]
Վեհ ու վըսեմ բյուր ձիրքերուն
15 Նրշանակ մ՝ես. արդ կաթոգին
Քանի՜ կ՝ըղձամ քեզ, վա՜րդ սիրուն։

Թեպետ Նա ծեր է, ալևոր,
Բայց քու վառվռուն թերթերուդ պես

  1. Սահակ արքեպիսկոպոս Հաճյանին