Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/25

Այս էջը սրբագրված է

5. ՀԱՇԻՇ


Սիրտը լեցուն է բանտին խավարով.
Ա՛լ դաշտ ու երկինք չը կան իր համար.
Պիտ՝ գըներ աչքի հազար գոհարով՝
Աստըղ մ՝ան նույնիսկ՝ ասուպ ալ ըլլար։

5 — «Օ՜ն, հաշիշ բերեք, — կը մըրմընջե ան,—
Երբ աշխարհս ինծմե այսպես կապշոպեն,
Ես կուզեմ հոգվույս մեջ ըստեղծել զայն.
Օրորվիլ, բուժի՜լ հըզոր ցընորքեն։

Օ՜ն, հաշիշ բերեք»։ Եվ ան կը ծըխե,
10 Եբր ուրախության ըստի՜նքը ծըծեր.
Կը հոսի երազ ջըլերուն մեջե.
Աշխարհը լուծված կելլա սիրտն ի վեր։

Աչքերը բանտին դիմաց կը գոցվին՝
Ապարանք միր մեջ գըտնելու համար.
15 Բիբերն հըրաժեշտ կու տան խավարին՝
Աստղեր բերելու խոստումով ճարտար։

Եվ կը քընանա արվեստի քունով՝
Ինչպես խըղճի խայթն՝ աղոթքե մը վերջ.
Ո՛վ թըշվառ հոգի, հիմա ապահով,
20 Ազատ է և տեր՝ ցընորքներուն մեջ։

Եվ կերազե շա՜տ, շատ բաներ աղվոր
Կամ հոռիներն ալ աղվոր կերազե.