Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/250

Այս էջը սրբագրված է

ԵՐԳ Ե

5. ՀԱՍՄԻԿ

Ե՛կ ինձ հասմիկ,
Սիրուն, փափկիկ,
Հույժ գեղատես,
Բոլրեմ ըզքեզ
5 Ծիրն հինգերորդ,
Փընշիս քաղցր հոտ։

Դու ես համակ
Լույս ըսպիտակ,
Եվ քո ցողունն
10 Է նուրբ, նըկուն,
Զերդ ճառագայթ՝
Բայց միշտ հաստատ։

Երբ կեն սասփյուռ
Մոլոր զեփյուռն
15 Անցնի քովեդ,
Շարժիս վետվետ,
Իբրև ալյակ՝
Թարմ ու հըստակ։

Բույրերդ, իրենց՝
20 Թող իմ անկեղծ
Մաղթանք խառնեն.
Տանին առ Էն՝
Որ կյանք երկար
Ի երջանիկ, հար․
25 Նորա
Տա: