Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/251

Այս էջը սրբագրված է

ԵՐԳ Զ

6. ՄԵԽԱԿ

Երբ մեղմ նըշույլներ
          Ճակտիս կը ցանես,
Հոգիս կը խայտա,
          Ցըրվին. սև՛ խոհերս:

5 Քաղցըր բույրիդ հետ՝
          Ոլոր ու մոլոր,
Կարծես միտքս ելլե
          Դեպ յերկինս անդորր։

Ծալքերը սըրտիս
          10 Արցունքոտ խորքեր —
Ծաղկի-մըպտիդ դեմ
          Թողուն պահ մը ստվեր։

Կյանքն ալ ըստվեր մէ,
          Կամ խաբեություն,
15 Ծաղիկն իր հաճույք՝
          Որք կ՛անցնին իսկույն։

Արդ՝ բա՛ց, ո՜ ծաղիկ,
          Նեկտարիդ ծըրար,
Ըրե զիս արբշիռ,
          20 Հյութով զովարար,