Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/253

Այս էջը սրբագրված է

ԵՐԳ է

7. ԱՆՄՈՌՈԻԿ

Արշալուսին արտասվաց մեջ
Պանծա՛, ծաղիկդ ո՛վ անմեռուկ.
Հրեշտակներու դեմքերեն պերճ
Ինկած ժըպիտ մ՛ես նմեղուկ։

5 Աչքերդ բացած այգուն այգուն՝
է՛ր կը շըրջես ասդին անդին.
Սոխակն արդյոք քո անույշ քուն
Խանգարե՞ց իր երգով թըրթռուն։

Բուրմանցքդ մեջ գինովցընող
10 Գողտրիկ թըռչնակն է, ո՛հ, արբշիռ.
Ուստի կանուխ ի շաղ ի շող
Գարունն ու զքեզ կերգե ի ժիր։

Ինչպես որ դու անթառամ ես
Եվ թերթերըդ չեն ծերանար.
15 Սիրտն ալ Անոր՝ միշտ սիրակեզ,
Եվ միշտ վառ է, բարյա՜ց ծըրար։

Եռ ու եփով աշխատության
Հար տոգորված՝ լավն ու բարին
Խորհի, դործե, և տըքնի Ան,
20 Ուժովն համայն մըտքին, կամքին։

Ինչպես Ձերին սըրտի ավյունն,
Որ փետրաթափ երբեք չեղավ: