Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/254

Այս էջը սրբագրված է

ԵՐԳ Ը

8. ԹՇՎԱ՜Ռ ԼԵԼԱԿ

(Առ հայ օրիորդս)

Բուրաստանիս մեկ անկյունը մի լելակ
Մաճեր տակավ, և դեռ հազիվ բացած էր
Իր թերթիկներն անուշաբույր, կապուտակ՝
Վայելելու մայր-բնությունը կենսաբեր։

5 Իբր օրիորդ մատաղատի, գեղաջուր,
Ժըպտեր ուրախ. աշխարհային նենգությանց
Դառըն մըրուրն դեռ չէր պըղծած իր շըրթունը,
Ոչ ալ գիտեր՝ թե իր այս կյանքն էր վաղանց։

Օր մը կանուխ ցողերու մեջ մեր լելակն
10 Արթընցավ բյուր յիղձ անուշիկ և ի սեր,
Ու երբ արփվույն կենսապարգև շողից տակ՝
Երգոց ի լուր վիճակեն գոհ կը ժըպտեր,

Հանկարծ այգուն կարապետը՝ զով զեփյուռն,
Ողջունելով Բուրաստանը սըրտագրավ,
15 Ո՛հ, մոտեցավ պերճ լելակին խընկաբույր,
Եվ նազերով բարևեց զայն ու ըսավ,
       — Գեղանի՛դ լելակ,
       Մատաղ, անուշակ,
       Քաշված այս անկյուն՝