Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/255

Այս էջը սրբագրված է

20 Ինչո՞ւ դու կայուն
Խեղճ կյանք կը վարես՝
Պինդ փարած այսպես
Այդ անշարժ փայտին,
Կըպած հոգույն սին.
25 Եկու ինձի հետ
Սեր ծըծենք հավետ.
Ես ունիմ թևեր
Թըռչելու եթեր,
Եվ քեզի համար
30 Գիրկ մը զովարար։
ԼԵԼԱԿ Իմ այս վիճակես
Գոհ և հաճ եմ ես,
Երբ երկնիր երկրի
Վրրա՝ վիթխարի՝
35 Պատե քող նըսեմ՝
Ես խաղադ նընջեմ,
Եվ այգուն ալ զով
Իմ ընկերներով
Ի խինդ ի ժըմիտ
40 Բուրենք խիտ առ խիտ՝
Ընելով արբշիռ
Թիթռունք, մեղուք ժիր,
Եվ ինձ սոխակն ալ
Ձոնե իր դայլայլ։
45 ԶԵՓՅՈՒՌ — Սակայն ավելի
Կյանք երջանկալի
Պիտի ունենաս
Եթե, ինձ հետ գաս։
Մեր սիրտեր հև հև
50 Եվ մենք թև ի թև
Պիտ եղանք եթեր
Դիտելու երկինքն
Ու կամ շոյելով
Ջինջ վըտակը զով՝