Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/256

Այս էջը սրբագրված է

55 Մենք, եթերապար,
Երկու սիրահար,
Պիտի ճախրենք միշտ
Անհոգ և անվիշտ։

Այս խոսքերեն լելակն արբշիռ և դյութված՝
60 Իր սիրտն հանձնեց խոլ զեփյուռին շողոքորթ,
Որ զինքն առած բարձրացավ օդ ճախրասլաց,
Սիրեց, շոյեց, սեղմեց լանջին սիրահորդ։

Համբուրելով անոր թերթերն անուշակ
Մեյ մը երկինք սուրհաց վետվետ, մոլորուն.
65 Մեյ մալ երկիր խոնարհեցավ վայրահակ,
Քանի մը խոլ շըրջան ըրավ եռանդուն։

Հետո անոր սիրայն տված հաճույքեն
Շուտ ձանձրացած, անգո՜ւթ զեփյուռ ձըգեց զայն
Ցեխերու մեջ և առաթուր՝ որն անդեն
70 Հյուծած՝ չորցավ, ա՜հ, ի տիոց կուսական։

Այսպես ահա թոռմած ու գոս գըտա ես
Ոտքերուս տակ՝ հավետ նընջող լելակն այն,
Եվ հազիվ թե զայն վերցուցի՝ մեղմ ու հեզ
Ո՜հ, փըշրեցավ մատերուս մեջ ցիր ու ցան։