Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/257

Այս էջը սրբագրված է

ԵՐԳ Թ

9. ՀԱԿԻՆԹ

Ըսե՛ ինձ, ինչո՞ւ
          Գըլխիկոր այսպես
Կը սըգաս թախծոտ,
          Ծաղի՛կ վըշտակեզ։

5 Ախորժելի չէ
          Բույրըդ մեղմագին,
Թերթերըդ թոշնած՝
          Հողին կը նային։

Ցուրտ ճակտիդ նըսեմ
          10 Նըշույլներն աղու
Կը փալփլին աղոտ,
          Մոտ են նըվաղելոս

Ա՜հ, գեղդ ինչ եղավ
          Ի՞նչ եղավ փափկիկ
15 Քու վայելչություն.
          Ըսե ինձ, ծաղի՜կ․

— «Հեգ պատանի մը
          Տեսա սըգացող,
Մարած էր Նակտին
          20 Սիրո՜, հուսո՜ շող։