Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/258

Այս էջը սրբագրված է

Կյանքին արևը,
          Սիրածը հոգվույն,
Կորզած էր իրմե
          Մահն անագորույն:

25 Սիրտեն հառաչներ,
          Ու սև՜ ափսոսանք
Շըրթներեն թըռան՝
          Գըլխուս իբրև շանթք։

Այն ատեն հիքին
          30 Աչքերն արցունքով
Լեցվեցավ աղոտ,
          Սիրտն էր միշտ խըռով։

Երկու գաղջ արտոսր,
          Ցուրտ այտերեն վար
35 Ինկան թերթերուս.
          Պատանին կու լա՜ր...»

Այս արցունք՝ հալած
          Սըրտի շիթեր են,
Որոնք գույնս ու գեղս
          40 Ընդ փույթ կը խամրեն»։

Ծաղիկն այս ըսավ,
          Եվ գլուխն՝ անտարբեր
Ծըռեց, որ կարծես
          Ինձ կուզեր մընչել.