Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/259

Այս էջը սրբագրված է

ԵՐԳ Ժ

10. ԿՈՒՍԱԾԱՂԻԿ

Դու ծաղիկ մես բարեգութ.
Կը հայթայթես մեղվին հյութ.
Տաս խոնջ թիթռան թերթերդ գիրգ
Հանգըստության իբրև գիրկ։

5 Միշտ կը տենչա զեփյուռ հեզ
Խաղալ հետըդ, գըգվել քեզ.
Գեղույդ հիացած՝ հեգ պըլպուլն
Կհյուծի, կերգե քեզ անդուլ։

Բայց այս ամենն, ո՛հ, չեն տար
10 Նույնիսկ խոլ խինդ մ՝հոգվույդ վառ։
Հոծ ծառերու շուքին տակ
Զերդ կույս վարես մի սուրբ կյանք...։

Սուրբ է կյանքն ալ քաջ Հովվին
Սըքեմին տակ, բոլրովին
15 Այլոց բարվույն նըվիրյալ
Սիրտ մունի, սիրտ սըրբափայլ։

Կրոնքին մեջն է Նա հաստատ․
Սուրբ Առաքյալ մուղղադատ
Սըրգընկա խակ ժողվըրդյան
20 Հա՜յրն մշակիչ Բարության։