Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/26

Այս էջը սրբագրված է

Բըռնած շըղթայի մօղակն ահավոր՝
Կընոջ մը մանյակը զայն կը կարծե։

25 Վարդե, ոսկիե գերի մափն ի վար
Իր մանկան խաղին կը ժըպտի հիմա.
Կամ ինքն իսկ մանուկ՝ լըճակին մեջ հար
Երկինքն՝ երկընքին մեջ զինք կը տեսնա։

Շըրթունքները լուռ, մեղմիկ կը դողան՝
30 Անշուշտ ուրիշներ գըտնալնուն համար.
Թերևս (ո՞վ գիտե) կը լըրացնե ան
Համբույր մատենով թողված կիսկատար։

Կամ կը շըրջի արտն՝ ազատ քայլերով.
Կը վայլե երկինքն, աստղերու արգանդ։
35 Մի՛ արթընցընեք, քանզի ապահով
Զինք կը փոխադրեք լույս աշխարհեն՝ բանտ։

Թողեք քրնանա... թող հաշիշին մեջ
Սև շըղթան բեկտի՝ վիշտը լուծելով,
... Ո՛վ անմահ մեկոն, երազի առէջ,
40 Դու ցընորքն հյուսե ոսկեղեն թելով․

Հյուսե խընդություն մը անըրջական
Իր խոցված հոգվույն, ուղեղին վըրա․
Ժըպիտն աղվոր է, եթե նույնիսկ ան
Խաբված ջըղերու վիժա՜ծն ալ ըլլա։