Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/260

Այս էջը սրբագրված է

11. ՍԻՐԵՐԳ

Ամոթխած լուսնին
Ոսկի դեմքին պես,
Վաղինակ ծաղիկ
Կը փայլիս, բուրես։

5 Երբ մանուկ էի
Կըղձայի որքա՜ն
Ժողվել, հորինել
Քեզ փունջ համասպրան...

Բըրգընկուհին ալ
10 Նազելով զըվարթ՝
Կը քաղե քեզի՝
Կըլլաս կուրծքին զարդ:

Հոն կապրիս՝ հիմա
Աչքերուն տակ վես,
15 Որոնք սիգալով
Մերթ մերթ նային քեզ։

Մեղմիկ կը բուրես
Լանջքին քով մարմար
Ուր սիրո հույզեր
20 Քեզ կօրորեն հար։

Կուսական սըրտին
Այդ հույզերն ամեն՝
Մինչ դեռ իմ աչքես
Խուսափուկ խռովք են..․

7 մայիս, 1901