Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/263

Այս էջը սրբագրված է

Բ մաս

13. ՄԱՅԻՍ

Արշալույսը հազիվ բացված,
Զվարթ երամք սիրուն ծիծռանց
Իրենց ջերմիկ փափուկ բույնեն
Ելած՝ ընդփույթ կը ճըռվողեն․
          5 — Բարի՛ եկար չըքնաղ մայիս,
          Երգի, բույրի, սիրո ամիս։

Դաշտ, մարգ, պարտեզ և բուրաստան
Մըրցում մունին ծաղկանց գունյան,
Շուշան, մեխակ, վարդ ու հասմիկ
10 Սյուքին շընչով բուրեն քաղցրիկ․
          — Բարի՛ եկար չըքնաղ մայիս,
          Երգի, բույրի, սիրո ամիս։

Վերջալուսին ամեն անգամ
Ես ալ պուրակ կամ դաշտ կերթամ,
15 Եվ բնության գեղովն արբշիռ
Միշտ կը մընչեմ առնելով հիռ․
          — Բարի՛ եկար չըքնաղ մայիս,
          Երգի, բույրի, սիրո ամիս։