Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/264

Այս էջը սրբագրված է

14. ՉՔՆԱՂԱԳԵՂՆ ՇՈԻՇԱՆԻԿ


Ա՜հ. ի՞նչ ես դու, հըրեշտա՞կ,
Թե պերճ հուրի մըսպիտակ.
Ցոլքըդ չունի վառ արփին.
Ծաղկունք բույրիդ նախանձին.
5 Գերազանցես դու հավետ
Առվակն հըստակ և վետվետ.
Լուրթ աչքերիդ շողշողակ՝
Իր գույնն առնե մանիշակ.
Հրեղեն վարսերն արևուն
10 Չարժեն՝ մազերդ ոսկեգույն.
Վարդի թերթ են քու այտեր.
Շըրթունքըդ մեղք քաղցրացեր.
Ինքիր մեջըդ սեր ես դու,
Իսկ ինձ համար՝ հո՜ւր, ազդու։
15 Այլք կը կոչեն՝ գեղեցիկ,
Լուսանըման Շուշանիկ։