Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/265

Այս էջը սրբագրված է

15. ԱՂՔԱՏԸ

Որո՞ւ է սա տըմույն մանուկն,
Որ կը նիրհե հողին վըրա․
Չունի օրրան, շորերե զուրկ,
Ձըմրան բուրեն կը դողդըղա.

5 — Մի հեգ աղքատի

Որդին է ատի։

Որո՞ւ է սա խեղճ պատանին,
Որ Լույս, Սերվե՛թ, և կամ Ծաղիկ
Առած՝ շըրջի աստին անդին,
10 Գըլուխը բաց, ոտքը բոպիկ․

— Մի հեգ աղքատի

Զավակն է ատի։

Ա՜հ, սա մարդուկն ո՞վ է արդյոք,
Որ աթոռին վըրա նըստած՝
15 Ծանրաթախիծ և մըտածկոտ
Շիթեր թափե դառն արտասվաց.

— Մի թըշվառ աղքատ

Կանամբի մէ ատ։

Ո՞վ է սա կույր, զառամ ծերուկն,
20 Որ արևին հետ կանուխկեկ
Ելած՝ կմուրա, կըսե խեղճուկ.
— «Ի գո՜ւթ կույրիս ողորմ երե՜ք»,

— Այդ ծերն հուսահատ,

է Խեղճ մի աղքատ։

25 Որո՞ւ է սա դագաղն անշուք՝
Հետը ոչ ոք կա ողբերգու,
Զայն կը կըրեն երկու գեղջուկ,
Եվ մեկ տերտեր, մեկ տիրացու․

— Մի հեգ աղքատի

Դագաղն է ատի։