Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/266

Այս էջը սրբագրված է

16. ԱՌ ՑՈՂԻԿՆ Ի ՎԱՐԴԻ

Դեռ կը ննջե՞ս զովիկ ցողիկ՝
Այդ վարդենվույդ ի քնքուշ գիրկ,
Տե՛ս, պատռեցավ ցայգույն սև քող,
Կը ճաճանչե այգույն վառ շող․
5 Սիրանվագ սոխակն աղվոր
Կը դայլայլե ի ճղվույն օրոր,
Հուշիկ սահի առուն խոխոջ։

Օ՜ն, արթնցի՛ր դու ևս ցողիկ՝
Ծաղկիդ գրկեն նուրբ և փափկիկ,
10 Ալ բավ ննջես այսպես մուշմուշ
Պահ մ՝ալ սիրո համբույրք անուշ
Քաղե՝ կարմիր թերթիկներեն,
Որք պատրաստ են քեզ տալ նորեն։

12 մայիս, 1901