Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/267

Այս էջը սրբագրված է

17. ԵՂԲԱՅՐՆԵՐՈԻՍ ԵՎ ՔՈԻՅՐԵՐՈԻՍ

ՇԻՐՄԻՆ ՎՐԱ

Դե՜ռ կը նընջեք հանդարտիկ,
Այս մարմարին տակ ցըրտին.
Արցունքներու սև հատիկք,
Կուգամ ցանել ձեր շիրմին։

5 Գարնան փըթթած կոկոններ
Էիք վարդի, գիրգ, մատա՜ղ․
Մահվան խորշակն անտարբեր,
Շուտո՞վ խամրեց ձեզ, ավա՞ղ։

Մորերնուդ գիրկըն ջերմիկ
10 Թափուր թողիք ու փախա՞ք,
Զերդ թըռչնակներ բունազիրկ․
Երկնիր մե՞ջ էր ձեր փափաք։

Եղաք ժըպիտն հոգևար
Ձեր հեգ հորը դեմքին սուգ,
15 Որ փայլած էր պահ մը վառ
Հետո դարձած՝ արտասո՞ւք։

Սուրբ և քընքուշ ձեր մարմին
Հողին ներքև ի՞նչ եղավ․
Արդյոք, ավա՞ղ որդունք սին,
20 Կը պատճառե՞ն ձեզի ցավ...

Ալ բա՛վ նընջեք, ձեր եղբայրն
Արցունքի մեջ կը հալի.