Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/268

Այս էջը սրբագրված է

Պիտ ըմպե՞ք դեռ ընդերկար,
Մահվան բաժակն հո՜ւյժ լեղի։

25 Այս ծաղկունքը՝ զոր սըփռեմ
Ձեր լուռ շիրմին սըգամած,
Իմ աչքերուս թա՜ց, նըսե՜մ
Արցունքներովն են սընած...։

Դուք ինձ տվիք հիշատակ,
30 Սուգ մը՝ մաշո՜ղ իմ հոգին,
Ես կու տամ ձեզ ողբերգակ
Այս տողերըս շիրմային։