Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/269

Այս էջը սրբագրված է

18. ԻՂՁ

Ուսերեդ վար դեղձան մազեր,
Կը ծըփան զերդ ալիք հիրեր,
Եվ անձնատուր մեղմիկ սյուքին
Հեշտազվարճ կը տատանին.
                    5 Այդ մազերեդ ոսկեղենիկ
                    Ա՜հ, թել մինձ տուր, անգո՞ւթ աղջիկ։

Մահկի նըման հոնքերուդ տակ,
Փայլին աչքերդ իբր արևակ,
Ուրկե սիրույդ խորող նետեր
10 Չիյնան սըրտին իմ կարևեր.
                    Հուր աչքերեդ այդ գեղեցիկ
                    Սերդ յիս տեղա, անգութ աղջիկ։

Դեմքիդ երկու կողմանց վըրան
Դյութող այտերըդ կը ցոլան,
15 Եվ կը փըթթին փունջ փունջ վարդեր
Ամեն կողմը բուրելով սեր.
                    Գիրգ այտերեդ սիրո ծաղիկք
                    Համբույր մինձ տուր, անգո՞ւթ աղջիկ։

Վարդակարմիր շըղարշ մ՛անգայտ,
20 Փողարկեր է շըրթունքներդ այդ,
Որոնք բերնիդ մեղրածորան
Պերճ ու նըրբին գեղ մի կու տան.
                    Զիս սիրելու շըթներդ նըռիկ
                    Ե՞րբ խոսք պիտ՝ տան, անգո՞ւթ աղջիկ։