Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/27

Այս էջը սրբագրված է

6. ՏՂԱՔ, ՆԵՐԵՑԵՔ


Մի՛, մի՛ ծեծեք։ Ի՛նչ, խառնակե՞ց ձերին խաղ.
Կամ թե անգետ և դիպվածով, մրտազբաղ,
Ձեր գընդակի՞ն զարկավ ոտքով մեկեն մեկ.
Թափե՞ց մելանը թուղթերնուդ. — Ներեցեք։

5 Ո՛հ, ներեցեք, զի հայ մըն է, մեր եղբայր.
Ո՛հ, ներեցեք, զի տրկար է, ցավագար.
Բնությունը այդ խեղճ էակն է անտեսեր.
Չէ թափած իր կազդուրող հյութն և ուժեր՝
Անոր մարմնույն, և իր բոցերն՝ հոգիին.
10 Կույր մ՛է եղած անոր, մինչդեռ դայակ մ՝հին
Ձեզ շատերուդ։

Սուգի շիթ մ՝է այդ տըղան՝

Որ եկավ հոս՝ մեր լուտանքին, նենգության
Մեջ ընելու իր սև շըրջանն արցունքով.
15 Թողեք այդ աստղը, հանդարտիկ, անվըրդով,
Իր հորիզոնն իջնե, առանց զանիկա
Ասուպ նելու, թեպետ արև ալ չըլլա։
Թըշվառ ծաղիկ գերեզմանի, տըխրության,
Ո՛հ, փոթորկե փոթորիկ մի՛ հուզեք զայն,
20 Այսինքըն՝ խոլ բարկութենե բարկություն.
Ինչպես դուք, ա՛ն ալ սիրտ մ՝ունի ըզգայուն։
Հակած ճակատն ու նայվածքները աղոտ,
Ամեն քայլին՝ վարանումները վախկոտ,
Եվ արցունքներն, որոնք կախած շըրթներուն
25 Կը թափթըփին, կ՝ըսեն ձեզի. — Գըթությո՜ւն։

Երբ ծիծաղե դուք նոր ծիծաղ կը թըռչիք՝
— Ինչպես գարնան աչքը ծաղկե ի ծաղիկ —
Խորշ մը քաշված՝ անիկա սև կը ծըծե,
Այդ զըրկըվածը խայտանքե, քըրքիջե,