Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/270

Այս էջը սրբագրված է

19. ԲԱՌ ՄԸ


Ո՜չ դայլայլը սոխակին,
Ո՜չ ալ արփվույն ելքն երգող
Թըռչնոց աշխույժ մեղեդին
Այնքան հաճո չեն ինծի։

5 Ալվույն մըրմունջն անուշիկ,
Մեղմ սուլումը զեփյուռին,
Անմեղ մանկան երգն հուշիկ
Այնքան հաճո չեն ինծի։

Կուսի մը՝ տակ մատերուն
10 Վառվռուն երգը դաշնակին,
Կամ փողերուն գոռ բոբյունն
Այնքան հաճո չեն ինծի։

Ո՜հ, ինձ հաճո է միայն՝
Ի ամեն երգե ալ անույշ,
15 Քու կենսատու մե՜կ բառն այն,
Թե — կը սիրեմ ես ըզքեզ...