Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/271

Այս էջը սրբագրված է

20. ԱՆՑԱ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄՆԵՐ


Պատուհանիդ ես տակեն
Անցա հազար անդամներ,
Հոգիս հուսով մը կայրեր
Քեզ տեսնելու փափաքեն։

5 Հոն՝ չերևցար դու բընավ.
Դեղձանիկըդ կար միայն,
Թովված քեզմե՝ կերգեր ան
Քընարիս պես տըխուր, սյա՜վ...

Օր մալ անցա այդ տեղեն
10 Ըստվերի պես. կանո՜ւխ էր․
Հազիվ արփվույն ճաճանչներ
Կը փըթթեին լուսեղեն։

Նետեցի աչք մի անձկավ.
Հոն էիր դու նույն օրն այն,
15 Հուրիի մը ճիշտ նըման
Դյութիչ տեսքով մոգեգրավ։

Տեսածիդ պես զիս մեկեն
Ծածկվեցար, անգո՜ւթ սեր,
Վարագույրիդ ծանյակներն
20 Ա՜հ, բաժնեցին քեզ ինծմեն։