Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/272

Այս էջը սրբագրված է

21. ՑԱՅԳԵՐԳ


Աղվոր աղջիկ կը սիրեմ քեզ հոգվույս չափ.
Ինչո՞ւ կուզես տարփոտ սիրտս բըզքըտել
Ու դեռ ուրիշ սըրտի մը հետ շուրթ շուրթի
Չիկա բնավ․ մի՛ չար ըլլար. գըթա վրաս։

5 Տե՛ս, գիշերը գեղեցիկ է. իսկ եթե
Դու չըլլաս՝ ան գերեզման մէ ինձ համար․
Եկու սա մեր ծառին ներքև, լուսնին դեմ
Զիրար սիրե՜նք, սրտեր ծընենք, գինովնանք։

Ո՜հ, երազելն ինչ հեշտ է քու գըրկիդ մեջ.
10 Հոն դեռ ոչ ոք կը պարծի թե հանգչեցավ,
Այդ գըրդարանն այնքա՜ն կույս է, այնքան սո՜ւրբ․
Կյանքիս գարունն լոկ հոն է՝ որ կը փըթթի։

Ցամքեր է սիրտս։ Մերժումներդ՝ խորշակներն
Եղան կյանքիս. Գոս տերև մ՝եմ։ էությանս
15 Հետ զիս կապողն հույս մ՝է միայն։ Ուր էր թե
Անգամ մ՝ըլլամ թևերուդ մեջ ըսպիտակ։

Գիշերվան մեջ, լուսնին արծաթ լույսին տակ
Քաղցր է ինձ համբույրներուդ մեջ մեռնիլ
Վերջին շունչըս ձեռքիդ միջև թո՛ղ ես տամ՝
20 Գոչելով գոհ. «Գեթ վայրկյա՜ն մը սիրեց զիս»։