Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/273

Այս էջը սրբագրված է

22. ՍԻՐՈ ՓՈԻՆՋ ՄԸ

Գեղածիծաղ գարնանային օր մէր այն,
Երբ կը ժըպտեր ու կը խայտար ամեն բան․
Սիրուն թըռչունք ճյուղե ի ճյուղ կ՛ոստնվին,
Եվ ծաղիկներն համբույր տային Ժիր մեղվին։

5 Բայց ես գարնան ժըպիտներուն անտարբեր,
Երթ ծառի մը տակ, վըտակի մառընթեր
Նըստած՝ տըրտում նորա վըրա մըտատանջ
Կը խոկայի՝ և մաշեի իմ հեգ լանջ։

Ա՞հ, չըսեցի հանկարծ ձայն մը խի՜ստ անուշ՝
10 Որ փարատեց մըտքիս խոկմանց հոծ մըշուշ.
Աչքերս իսկույն ես դարձուցի դեպի հոն
Ի իմ քով տեսա իմ սիրելի գեղահոն։

Փունջ մի շուշան ձեռքին միջև նե բըռնած՝
Սա խոսքերը կիսեր ինծի ձայնով ցած.
15 «Ո՜վ հոգյակըս, քեզ սիրելուս նըշանակ,
Օ՞ն, ընդունե ճերմակ ծաղկանց այս փընջակս։

Առի զանի իր պաշտելի գիրգ ձեռքեն
Եվ ուխտեցի ուրախ սըրտով այն ատեն՝
Որ աղջկանց մեջ սիրեմ միայն իմ․․․ — ան
20 Եվ ծաղկանց մեջ բաժակն անբիծ, սուրբ շուշա՞ն։

Գարնանային գեղածիծաղ օր մ՛էր այն,
Երբ կը ժըպտեր ու կը խայտար ամեն բան,
Սիրուն թըռչունք ճյուղե ի ճյուղ կոստնվին,
Ի ես կառնեի համբույրք այտեն․․․ — ին։