Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/274

Այս էջը սրբագրված է

23. ՀԱՄԲՈԻՅՐ ՄԸ

Թավուտքի մը շուքին տակ
Հըմայք մը կար՝ ա՜հ, օրն այն,
Թըռլունք, ծաղկունք, սյուք, վըտակ՝
Ունեին խինդ մանսահման..․

5 Ճիշտ իրարու քով քովի
Նըստած էինք երկունքս ալ,
Նայվածքներով գինովի
Ջանայի զինքն կարդալ։

Մագնիսացած էի, ա՜խ,
10 Սև աչքերեն սըրտագրավ,
Սեգ նազանքով մը դանդաղ
Զեռքըս ձեռքին մ՛էջ առավ։

Երազներու մեջ մոլոր
Վերացումի ազդման տակ,
15 Իր խոր աչքեն մեղրածոր
Համբույր մառի կուշտ ու տաք...

Շըրթանցըս վրա կը թրթռա
Տակավին այն վառ համբույր,
Զերդ արտոսր մը վարդին վրա
20 Ինկած՝ կուսի մաչքեն հուր։