Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/275

Այս էջը սրբագրված է

24. ԱՌ ԱՐՈԻՍՅԱԿ

Ողջո՜ւյն ընդ քեզ, արուսյա՛կ,
Աստըղ պայծառ, լուսարձակ․
Ի՜նչ դյութիչ է, ի՜նչ վըճիտ
Լուսույդ աղբյուրն մեղրաշիթ։
5 Երբ կը փալփլիս վերեն լուրթ,
Անհունին մեջ՝ լո՜ւռ, անփո՜ւյթ,
Շիկնոտ հարսն ես փափկասուն՝
Դեռափըթիթ, ջինջ այգուն։
Ո՜հ, կը խնդրեմ տըխրատես
10 Սառած ճակտիս կայլակես
Լույսեդ մի շիթ աստղածին։
Ավա՜ղ, ահա, վես արփին
Անգըթորեն, անարգել
Մեզ երկուքնիս գա բաժնել.
15 Վանելով քեզ, դեպի ո՞ւր...
Ո՛հ, չեմ գիտեր, և իզո՜ւր
Ջանամ գիտնալ թե որ կույս՝
Աստը՛ղ չըքնաղ, կու տաս խույս,
Այլ միմիայն երբ դարձյալ
20 Գա առավոտ՝ ցընդի բալն,
Այնժամ կանուխ՝ երկընքեն
Ժըպիտ ցանես յիս նորեն։