Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/276

Այս էջը սրբագրված է

«ՄՐՐԿԱՀՈԻՅԶ ԿԱՅԾՈՌԻԿՆԵՐ»

ԵՎ «ՓՈԻՇԻ ԱԿՈՍՆԵՐ» ՏԵՏՐԵՐԻՑ

1. ՍԻՐԵՐԳ

Մանուկ էինք տակավին՝
Ես՝ քեզ ժըպտող, հանդարտիկ,
Իսկ դու աշխույժ թիթեռնիկ
Մէիր շըրջող իմ չորս դին։

5 Մատուցի քեզ օր մը, հո՜ւշ,
Վարդ մը՝ այտիդ պես կարմիր,
Դու դեմքիս զայն նետեցիր՝
Ուրկե խոցեց զիս մի փուշ։

Արյուն, արցունք, երկու՜ շիթ.
10 Երեսես վար հոսեցան.
Գերին եղա օրեն այն՝
Չարաճըճի հաճույքիդ...

Ո՜հ, երբոր ա՜լ կը վառեր
Սիրտըս՝ սիրույդ կըրակով,
15 Հեծող քնարիս նըվագով,
Երբ խընդրեցի քուկին սեր։

Դու մերմեցիր, ես լացի՜․
Արցունքի մեջ նվաղեցան