Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/277

Այս էջը սրբագրված է

Բոցերն աչքիս. ընդունա՜յն
20 Արդ քեզի սիրտըս բացի։

Տենչանքներով անուշիկ՝
Զուր տեղ շուրթերս այրեցան.
Անոնք երբեք չարբեցան
Համբույրներովն այտիդ գիրգ։

25 Ալ ես հառաչ մեմ վերջին,
Վայց թե սիրվիմ միանգամ՝
Նորեն մըրրիկը կըլլամ
Սերերու մեծ օվկիանին։

20 ապրիլ, 1901