Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/279

Այս էջը սրբագրված է

3. ՈԻՐԱԽՈԻԹՅՈԻՆ

Ուրախությունն է ժըպիտ մըղձալի՝
Որ մարդուս դեմքին պահ մը կը փալփլի,
Հետո արցունքներ կու գան դառնության՝
Եվ զայն կը փոխեն սուգի մը դաժան։

5 Ուրախությունն է վարդ մը մեղրածոր՝
Զոր պետք չէ տենչալ համբուրելու խոր,
Կամ ձիգ մ՛հոտոտել, զի ունի փուշեր
Շըրթունք խորելու համար կարևեր։

Ուրախությունն է՝ ըզգըլխիչ, անույշ
10 Նեկտարի լեցուն բաժակ մը․ ըզգու՜յշ․
Մինչև հատակը չըլլա որ քամես,
Գարշ մըրուր մը կա, կը թունե ըզքեզ։

4 հունիս, 1901