Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/28

Այս էջը սրբագրված է

30 Այդ վըտիտ սիրտն, այդ թույլ ճաճանչը դեղնած՝
Որ ամպե ամպ կը փաթթըվի տըխրամած.
Կարծես հոգվույն՝ Աստված դամբան մ’է դըրեր։
Կարծես բըբին մեջ քամած է սև գիշեր։
Օ՜ն, այդ տըխուրն հյուսեցեք ձեր զըվարթին
35 Ձեր շողերուն, պայծառության, ժըպիտին։
Գարունը իր ըստվերներուն հետ, տըղա՜ք.
Է ավելի՜ քաղցրազըվարթ, ներդաշնակ։
Թերևս օր մայդ սըրտեն տըխուր, վըհասույզ,
Մարգրիտ բըղխիք տըխմար աչքեն՝ արշալույս.
40 Երբ ժամն հասնի սին փոսուռան լույս չի՞ տար․
Ո՞վ գիտե վաղն, Այսօրը ո՞վ պիտ՝ գիտնար։

Դեռ տարաժամ՝ թող չը չափե այդ տըղան,
Ձեր աչքին մեջ մըռայլ հոգին Մարդկության,
Այգուն առջի թույլ շողին պես՝ որ կանուխ՝
45 Կը խեղդըվի մութ վըհի մ՛մեջ խորամուխ,
Եվ դեռ մատաղ թող չը կարդա ձեր դեմքին՝
Մարդկությունն իր ճիրաններո՜վ միասին։

Սիրտ սըրտի տվեք և ձեռք ձեռքի, սիրելիք,
Քանզի աշխարհ կոր է, չըլլա՜ թե սահիք։
50 Գիտցե՛ք սիրել. մի՜ անարգեք, մի՜ ծեծեք.
Աստվա՜ծ մը կա, ո՜վ եղբայրներ. — Ներեցե՛քը
Ներեցեք դուք և պիտ՝ ներվիք հավիտյան։

Մեր եղբայրն է՝ դատաստանի մեր մատյանն.
Ըզգույշ եղեք. օրենքը ո՞ր կոխկըռտող
55 Նույն օրենքովը չի դատվիր։ Թողե՜ք ոխ։
Ներել գիտցեք և պիտի դուք ապրիք հար։
Հավատարիմ մեր հայլին է՝ մեր եղբայր.
Օր մը Աստված մեզ անոր մեջ պիտ դիտե.—
Միթե ո՞ր աչքն, որ թունալից, պըղտոր է,
60 Կանդրադառնա իբրե պայծառ արևակ,
Ո՞ր արյուն — ձեռքն՝ իբրե շուշան ըսպիտակ։