Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/280

Այս էջը սրբագրված է

4. ՔՆԱՐԻ ՀԵԾԿԼՏԱՆՔՆԵՐ

Սիրտս է նոճերու լուսնակը տըխուր՝
Որ աղոտ փայլով շող-արցունք կու տա,
Եվ գիտե միայն խոկերու մեջ, լուռ,
Գըգվել շիրիմնե՜ր, սըգալ անոնց վրա։

5 Սիրտըս քընար մ՛է, սիրո, սուգի քնար,
Որ թախծոտ լարված՝ միշտ կը հեծկըլտա․
Զըվարթ և ա՛լ գոհ թըրթռալու համար՝
Ժըպիտ մը պետք է, շո՛ւնչ մը անոր վրա։

Սիրտս է դալկահար ծաղիկ մը աշնան.
10 Ո՜հ, կույս մը բըռնած մատերուն մեջ հուր՝
Խոլ հաճույքներով կը փետըռտե զայն,
Ու թերթերն հովին կը հանձնե ըսփյուռ։

Սիրտս է նետահար, գարնան հեգ սոխակ՝
Որ քաշկըռտվելով խութի, փուշի վրան,
15 Իր սիրած վարդին ընկած շուքին տակ՝
Կողբերգե արյան մեջ, օրհասական։

20 հունիս, 1901


Քաղցր երագներ — սև՜ պատրանք —
Ներսըս ամբողջ կը վառին՝
Որոնք, գիտեմ, օր մ՛համակ
20 Պիտի դառնան մոխիր սին։