Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/281

Այս էջը սրբագրված է

Ոսկեղեն հույս և իղձեր.
Փախչող թըռիչ մունին հար.
Սառըն ունայնն ու ըստվե՜ր
Կը գըգվին զիս և.․. զաշխա՜րհ։

25 Վերջալուսին դալկացած
Շողերուն պես՝ բյուր խոկեր
Կայրին ճակտիս տըխրամած՝
Հուսկ նըշույլով տարուբեր։

Օր մ՛այդ նըշույլ պիտ՝ մարի
30 Հյուծած, հոգնած մըտքիս հետ,
Շարժուն կյանքեն այս՝ հեռի՜,
Շիրիմ-վըհին խորն հավետ։

Հոգիս անդունդ մ՛է խավար՝
Ուր ըստվերներ կը թըռչտին.
35 Հոն տեղ կյանքի մը, մոլար,
Կան ըղձանքնե՛րը վերջին։

Փարատելու համար այդ
Անդունդին մռայլն, ո՛վ Աստված,
Բյուր շողեդ մեկ հառագայթ
40 Հոն կաթեցուր լուսազգյաց

22 սեպտ., 1901


Հ. Ե.—ԻՆ


Մեր մանկության օրերն, եղբա՛յր,
Ո՜ւր մընացին, անմեղ օրեր,
Որոնք հեշտանք մը սիրավառ
Կը կըրեին, և խինդ մ՛անհուն: