Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/282

Այս էջը սրբագրված է

45 Ո՜րքան էինք մենք երջանիկ,
Հոն, խաղաղ ծո՞ցը մեր գյուղին.
Մանկության հուր սերն ըզմեզ ձիգ
Պըսակած էր, պանդո՞ւխտ եղբայր։

Միշտ մեր երկինքը պայծառ էր,
50 Սև սև ամպեր չուներ բընավ.
Փուշ չունեին մեզի վարդեր.
Միշտ՝ գիշերն աստղ ու լուսին կար։

Նոր կոկոններ էինք գարնան.
Մեզ համար չէ՞ր վիշտը կյանքի․
55 Մեր ճակտին սոսկ անփորձ մանկան
Երազն հեշտի՞ն կը թըռչըտեր․․․

Ո՜հ, այն օրեր անցան գացին.
Այն ծաղիկեն՝ ցողուն մընաց,
Այն բոցերեն՝ մոխիրը սին,
60 Ու այն կյանքեն՝ լոկ հիշատա՞կ։

Համբույրի տենչն ու սիրո խոհն հոգեկան
Ամեն մ՛ ինծի հույսեր տըվին ոսկեզօծ,
Որոնք հիմա չեն գըգվեր զիս․ սահեցան
Իբրև ասուպ, և մարեցան կայծի պես։

65 Սիրտս ու հոգիս բոլոր արցունք դարձեր են.
Վայելքներն հար զիս կը ծաղրին, և կուրծքս ալ
Կը բաբախե հըրացանի մը ձայնեն
Վախցած սըրտին պես սոխակի մողբերգու։

Ես կյանքն ամբողջ կը տեսնեմ վիշտ մորուն մեջ
70 Աստված, իբրև մըխիթարանք, գըրած է