Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/283

Այս էջը սրբագրված է

Կույս մը սիրո. այդ կույսն, ավա՜ղ, զիս անվերջ
Ափիոնի երազներով օրորեց։

Երբ կը նընջեմ ծառի մը տակ զիս պատող
Անուրջներով, չեն օրորեր ա՛լ իմ քունս
75 Սոխակներու անուշ երգեր. շուրջս, անշող,
Սոսկ կը լըսեմ բուերու խուլ վուվուներ։

Ո՜հ, կըրակոտ հոգիե մ՛ես կրակ առի.
Եվ կը վառիմ, կը տոչորիմ, երբոր կույտ․
Մըլլամ մոխրի, ի՜նչ, մոխիրն այդ ցըրվե՞ տի
80 Շըրջազգեստիդ հովն, ըսե՛ ինձ, լա՜ր աղջիկ։

11 ապրիր 1902


Միտքըս ունիմ հիշատակներ ես անշեջ,
Որոնց վըրա սև ժամանակ մ՝ահագին
Կոխեց անցավ։ Հիմա ինկա անոնց մե՛ջ,
Առջևն իրենց բեկորներուն՝ ծընրադիր։

85 Կը համբուրեմ ըստեպ զանոնք, զի ունին
Դեռ հըրապույր մը անթառամ, ճիշտ նըման
Իբր հիշատակ տըրված ծաղկի մ՝հրապույրին՝
Որ տարփածուի մը գըրքին մեջ կը դեղնի։

Զերդ աշնան վարդ սիրտս հյուծած է և թոշնած,
90 Բայց իր հոգնած թերթերը դե՜ռ կը պահին
Սիրո գաղտնիքն երկու թիթռուն գըրկված,
Ու սև սարսուռն այրի կընոջ մ՝համբույրին։

1 հունիս, 1902


Ապագաս էր երկինք մը ջինջ ու լըռին․
Կը տեսնեի հոն փըթիթներն աստղերուն,