Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/284

Այս էջը սրբագրված է

95 Եվ աղվորիկ մահիկը սուրբ լուսնակին։
Սակայն, ավա՜ղ, սև բախտը դեպ այն երկինք։

Ժայթքեց անեծք մ՛իր որկորեն մեղավոր՝
Երկինքն իսկույն ամպոտեցավ, և լուսինն
Այդ ամպերուն մեջ մարեցավ՝ իմ բոլոր
100 Դեռաբուսիկ իղձերուս հետ երբեմնի։

Ու ծաղիկներն ալ երկընքի դաշտին կույս՝
Սև անհունին խորերն ինկած մոլորուն
Կորսըվեցան, գունատ, նըման հույսերուս
Մեջը սըրտես խոր անդունդին։ Դաժա՜ն բախտ։

22 հունիս, 1902


105 Այսօր ողբի և ցավերու, հո՜ծ, խորո՜ւնկ
Մռայլին մեջեն, հեռո՜ւ հեռո՜ւ աստղերեն,
Կը նըշմարեմ միայն նրշո՜ւյլ մ՛իբր ափունք
Իմ փըրկության, և կը գոչեմ թախիծով.
— Գո՜ւթն Անմահին, գըթա՛ վրաս...

2 օգոստ., 1902