Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/285

Այս էջը սրբագրված է

5. ԽԱԲՈԻՍԻԿ ՍԵՐ

Օր մը, սիրո երազանքի մեջ խոհուն,
Ֆեներ-պահչե կը շըրջեի համրաքայլ․
Տըխուր դեմքիս հազիվ կու տար պերճ գարունն՝
Ժըպիտ մը լոկ մելամաղձիկ, դալկահար։

5 Աղմուկ մը զիս ըսթափեցուց խոկերես․
Սա որ մը կանցներ թավալմունքով ծանրացար․
Ո՜հ, Աստված իմ, հոն կույս մը կար, տեսա ես․
Լուսի՜նն էր ան՝ եթե կառքին մեջ չըլլար։

Սընդուսներու խորն ընկըղմած կը դյութեր,
10 Այգաթիթեռն ինչպես վարդին ծոցին մեջ․
Կըներ կուրծքին տակ շունչն աշխույժ ելևէջ,
Իբր որսացած սըրտով մ՛իր սիրտ կերակրեր։

Հոն, ծո՜վն իյնող, մտա՜րը մըտնող արփվույն դեմ՝
Ինքն ալ արփի մ՛ էր նորածա՜գ, բոցազգյաց
15 Ամբողջությամբը կը թըվեր նոր Եդեմ,
Հուրի մ՛էր գի՞րկը շողերուն դալկացած։

Գեղեցկությա՜նը վրա հուզված և գինով՝
Մեկ կողմ կեցած կը դիտեի, լըռիկ, զա՜յն․․․
Չէի դիտեր, կ՛երազեի՜ բաց աչքով,
20 Կերազեի համր ու անշարժ իբր արձան։

Այդ կույսն աչքեն հոգվույս մըխեց մեկ խոր ցավ,
Որ ներսի դիս դեռ կը կըրծե որդի պես.
Լանջքն ալ լանջքես երկար հառաչ մը գողցավ․
Ու ետքը լոկ.․․ կառքին փոշի՜ն տեսա ես․..

10 մայիս, 1902