Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/288

Այս էջը սրբագրված է

8. ԹԶԵՆԻՆԵՐՈԻՆ ՏԱԿ


Հոն, դեպի վա՞ր, մորճ բըլուրի մ՛ ըստորոտ
Հյուղակ մը կա թըզենյաց տակ ծածկըված.
Տե՛ղը կարծես հուրիներու երազկոտ,
Ուր զետեղեց անհուն Ժըպիտ մը Աստված։

5 Երբ արևելք կը կարմըրի դիմացեն՝
Կյանք կառնե հյուղն, և խինդը հո՞ն կը վազե։
Ծառերուն տակ շահարիկները կերգեն.
— Երջանկությունն, երջանկությունը հո՜ս է...

Գիշերվան դեմ երբ կիջնե մութն, ուշադի՜ր.
10 Մինչ հյուղին կյանքն՝ անդորրավետ կերազե,
Ծառերուն տակ կերգե պըլպուլն անձանձիր.
— Երջանկությունն, երջանկությունը հո՜ս է...

9 օգոստ., 1902