Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/289

Այս էջը սրբագրված է

9. ԵՐԳ

Ծառի մը տակ, մամուռն ինձ բարձ,
Ընկողմանած կը խոկայի.
Ծաղկե մանույշ բուրումն առի․
Մանիշակ մ՛էր քովս բուսած։

5 Արշալույսի երկու ցողեր
Կը վառեին լուրթ ծոցին մեջ,
Աղվոր կույսի մաչքին պես գեղ
Ո՜հ կու լա՞ր ան թե կը ժըպտեր։

Սարսըռեցավ հոգիս հանկարծ
10 Տերևի պես՝ որ կը դեղնիք
Այդ ծաղկին մեջ գըտած էի
Սերս ու արցունքս իրար գըրկած։

Եվդոկիա