Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/290

Այս էջը սրբագրված է

10. ՍՐՆԳԻՆ ՕՐՈՐԸ

Խոշոր լուսինը դեպ հեռվանց
Կ՛ելլա ծառի ուղեշներե պատըռտված։
Բեղնավոր դաշտը կը նիրհե
Երկըննալով բըլրան ոտքեն լայնորեն։

5 Կետ միսկ փոքրիկ՝ կ՛ընդլայնե լուռ
Գորշ մըթընշաղը դողդոջուն, և միակտուր
Կը տարածվի ուղիներուն
Ակոսներուն, տունկերու վրան ցիրուցան։

Նույնիսկ սոսա՜փ մը չի լըսվիր․
10 Սրինգի մ՛երդերն լոկ կը դողան անձանձիր․
Եվ չորս կողմի խոր լըռության
Մեջ ձայներն այն կարծես կ՛հասնին լուսինին։

Այս երգողն է՝ սիրտ մը ցավի՝
Բըլրան կողքին ընկողմանած՝ կը ցավի
15 Ան՝ մեջն իր սև հիշատակաց,
Ի ալիք ալիք կերգե, կերգե, միշտ կերգե։

Հափըշտակված մեջն իր քունին
Բնությունն՝ այս երգը չի լըսեր և չորս դին
Խոր ըզմայլման մեջ աներեր՝
20 Ճյուղ մ՛իսկ շարժիլ պիտի վախնա ձառին վրա․

Հուզված սրինգին ես ճիգերեն
Վախկոտ կերթամ դեպի անոր համրորեն։