Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/292

Այս էջը սրբագրված է

11. ԳՈԻԹ

Եվ փաթթըված չուխաներու մեջ ջերմին,
Քանի՜ հեշտանք, երբոր ձյունին խոլ խաղեր
Միջոցին մեջ կը դիտեի, և բուքին
Պըտույտքներուն առջև հոգիս կը բերկրեր․․․

5 Անձնասերի այս անտարբեր հըրճվանքես
Զիս տըխուր ձայն մըսթափեցուց․ էր տըկար
Կոտրած շամբի մհեծկըլտացող ձայնին պես․
Զայն սառնորեն հեգներ բնությունն անարդար։

Այդ՝ հաշմանդամ աղքատ մըն էր․ ձյուներուն
10 Վրա կը սողար. հին քուրջերու ծակերե
Միսերը մերկ կը դողային... Դեռ շողուն
Կայծ մը հուսո թողուր որ ձեռքն երկարե։

Ո՜հ, այն ատեն տեսա նըկարն գարշատես
Մոռացոնքիս․ և ողորմանքե մառաջ, հին
15 Սիրո մը հեշտ բորբոքում են, աչքերես
Ձեռքին երկու արցունք ինկան․․․ դողացի՜ն։

14 դեկտ., 1902