Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/293

Այս էջը սրբագրված է

12. ՍԻՐՈ ՎԱԶՔ

Երեք տարի, հույսով լեցուն, ես անձկավ
Սիրո ճամբեն փուշերու մեջ քալեցի․
Արյունեցան ոտքերս և կուրծքս հալեցավ,
Բայց անեծք մ՛իսկ չելավ բերնես դեպ քեզի։

5 Սերեն ամեն բան հաղթըված՝ ինձ լուծեց
Իր արգելքը։ Լանջքիս առջև փըշրեցան․
Տեղի տըվին տառապանքի ժայռեր մեծ,
Սակայն նորեն չը լըմընցա՜վ այն ճամբան։

Թասուն սըրտով ա՛լ նըստեցա, և մեկեն
10 Անհուսությամբ մը հավատքս, ո՛հ, ծայրե ծայր
Ըսքողվեցավ։ Տեսնըվեցար այն ատեն՝
Նայվածքներովդ հեգնող և ըսիր՝ հոգնեցա՞ր։

21 դեկտ., 1902