Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/294

Այս էջը սրբագրված է

13. ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ

Պառավցած է։ Ձյուն պիսակներ՝ ծոծրակին
Խոր ակոսները կը սքողեն, և բերանն
Ակռա չը կա. միսերը չոր, ցըրտագին,

Կը դողան։


5 Ան կը փախչի մերկ ծառերուն խորերեն․
Կըքած, մախաղ մունի ուսին. իր աչքեր՝
Աղոտ լույսով՝ ձանձրույթ, խոնջանք կը փայլեն

Տարուբեր․․.


Միշտ կը փախչի մախաղովն, ուր իղձեր կան,
10 Մոխիր հույսեր, անբախտներու վաղամեռ
Հառաչանքներն ու ինքնախաբ մարդկութեան

Երազներ։


Ժամանակի մ՛հեղեղին մեջ, հե՞գ պառավ,
Պատրանքներով իր քամակն ա՞լ ծըռած է։
15 Կ՛երթա մեռնիլ հանգըստության մեծ անձկավ։

Անդարձ


Մըթընշաղին մեջ մարդիկներ, վայրապա՜ր,
Ապշորեն, լուռ կենային անոր ետևեն,
Եվ գոչելով թախանձագին. — Վայրկյան մ՛ալ,—

20 Կաղաչեն։


Բայց ուղևորն լերան ետև ա՞լ լըռին
Կը կորսըվի. և կը դառնան մարդիկներ
Նոր եռանդով մը կընդգըրկեն Նոր տարին,

Անտարբեր...