Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/297

Այս էջը սրբագրված է

16. ՄԱՆԿՈԻԹԵՆԵՍ

Հուշով մը քաղցրիկ, հուշով մըղձական
Թոթով հեգումներս արդ միտքըս կու գան։
Քերականը ես բոլոր սովրեցա
Մորըս սիրալի ծունկերուն վըրա։
5 Ի՞նքն էր՝ որ շողեր տակավին շուշան
Հոգվույս վրա լույսի շիթեր կենսական.
Սըրտիս ա՞նցանեց Սերին և Գութին
Սերմերը արդար՝ որոնք կը փըթթին
Արշալույսին պես՝ որ պիտի ծընի
10 Շըքեղ փընջակներ շողի և գույնի..․

Ես լա՞վ կը հիշեմ այն առտուն գարնան,
Երբ իր գըրին մեջ, սիրո՜ գըրգարան
Դասըս հեգեցի. այն ի՞նչ դըժվար էր․
Մանկությանս ամբողջ կամքերն անհամբեր
15 Զինաթափ ըրավ... Ո՞հ, փարելի՛ մայր.
Խոնարհած հոգին հոգվույս կը տեղար
Կանացի բոլոր հընարքն ու ջանքեր...
Այն ատեն տեսա պահ մ՛որ կը պակսեր
Աչքերեն նայվածքն իր համբերության՝
20 Մերկացնելով հոն Սերը սըրբազան։

Գորովանքի այդ պերճ մարմնացումին
Դեմքին վրա պատեց մըշուշ մը նըրբին
Իր սըրտնեղության, որ տըվավ ինձի
Լուծել շըղթաներն արցունքիս. լացի՜։
25 (Միամիտ մանկությանս մեջ դեռ կը հիշեմ