Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/30

Այս էջը սրբագրված է

Հոն, տըժգունած զույգ մը շըրթունք վրայե վրա
      Կը ծըծեին սեր, գորով։

25 Արդ, մոխրին տակ խեղճերուն կյանքն է թաղված
      Ա՛լ դամբան մէ հյուղն իրենց.
Բախտն, որուն աչքն արդեն կապած է Աստված.
      Փոշի, կըմախք հոն ձըգեց։

Ըսե, ո՛վ Տեր, հիմա դեպ ո՞ւր պիտ՝ երթան
      30 Այդ թըշվառները լալկան.
Դու որ անոնց տընակն առիր, հույսն առիր,
      Օ՛ն, ըսե, ու՛ր պիտ՝ երթան․․.

Գեթ անձնըվեր գութ չը տըվիր մարդերուն՝
      Որ անոնք հոն կըծկըվին,
35 Որ մարդկային սըրտերու մեջ գեթ անոնք
      Խորշ մը գըտնան ջերմագին։

Ու՞ր պիտ երթան։ էրիկն արդեն հիվանդոտ,
      Սիրտ մուրկե ողբ լոկ կելլե․
Կինը, վատուժ, պինդ շըղթայված իր վըզեն
      40 Նիհար, փոքրիկ թևերե։

Ու՞ր պիտ երթան. Գահավեժի մը վերև
      Իր կյա՞նքը մին կախելու,
Թե, հուսահատ, մյուսն անպատիվ տան մը մեջ
      Մաքուր սերն իր ծախելու։

45 Ու՞ր պիտ երթան սև նոճի այդ ծաղիկներ
      Ճակատագրեն հողմավար,
Ծուխեն, բոցեն այդ քըշվածները շըլմոր,
      Վերքի շիթերն այդ թըշվառ։

...Ե՞րբ պիտի գա, ո՛վ Տեր, այն օրը վըսեմ․
      50 Եղբայրությունն Մարդկության