Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/300

Այս էջը սրբագրված է

Հոն՝ կյանքն երբեք չարտասվեր,
Եվ արևուն արդար համբույրն է՝ բեղուն»։
Ելավ, ելավ. ոտքին ներքև լըքումներ՝
30 Եվ հոգվույն մեջ հույսն հավատքով թաթաղուն։

Ելավ, ելավ․ սուրբ քըրտինքով խոխոմցավ
Կուրծքը լերան, և իրենն ալ վերքերով,
Ուրկե հետո լույս պիտ՝ բըխեր, և հոգեգրավ
Իր օրենքներ դըրոշմըված սուրբ սիրով։

35 Քաջալերված Եղիցիով՝ վերջապես
Գըրկեց լերան կատարն, ու հոն՝ խելացի
Կամքին դափնին դըրավ՝ հետո ան գոչեց
Հաղթանակով. Նըպատակս ա՞լ գըրկեցի։

Եվ մութ լեռները դողալով ձայն տըվին.
40 Նըպատակս ա՛լ գըրկեցի։ Հոն, ա՛լ հաղթեց
Լույսը՝ ճընշող ըստվերներուև այն ձորին,
Ու մխիթարանք գըտան սըրտեր լալահեղց։

Աշխարհ մը մեծ, ապշած, անոր նայեցավ՝
Որ մինչև ցարդ գլուխը կըծկած կը խիթար.
45 Եվ Անին ալ գերեզմանեն, մեծ անձկավ,
Շեշտ վեր կանգնած գոչեց, կեցցե՜ Մխիթար...

Կեցցե՜ս Մխիթար, կանգնիչ լուսո կոթողի,
Կեցցե՜ս Մխիթար, դու մեզ հանգիստ կազմեցիր,
Մինչդեռ բաժին քեզ եղավ վիշտը լեղի.
50 Ուղիղ դիտմանըդ դեմ՝ նենգանքը զազիր։

Դու ցըցուցիր ծեր Արևելքը՝ Մուտքին.
Եվ Կրոնքին հետ խեղճ Ազգությունը՝ ոսկյա
Միակ լըծով պինդ լըժեցիր. և մեկին՝
Մըխիթարե՛, ըսիր, մյուսին ալ Հուսա՛․․․

10 Հունիս, 1903